pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

28/05/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Աշխատանքային պարտականությունները

  • Մրցույթների հայտարարությունների պատրաստում, տարածում, մրցույթների գրավոր և բանավոր փուլերի անցկացում, արդյունքների ամփոփում և առաջարկությունների ներկայացում,
  • Բանկի թափուր աշխատատեղերի համալրման վերաբերյալ հայտարարությունների տեղադրման արդյունավետ հարթակների (կայքերի, ԶԼՄ-ի), մարդկային ռեսուրսների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և կրթական կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրում և համագործակցում,
  • Բանկի, որպես գործատուի, գրավչության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում, համապատասխան միջոցառումների իրականացման ապահովում,
  • Թափուր աշխատատեղերի, ներքին և արտաքին կադրային ռեզերվների բազաների վարում և մշտապես թարմացում,
  • Նախաորակավորման ծրագրի պարբերաբար հայտարարում, նախընտրական փուլերի կազմակերպում և ամփոփում,
  • Նոր ընդունվող աշխատակիցների, նախաորակավորման ծրագրի թեկնածուների նաև անհրաժեշտության դեպքում գործող աշխատակիցների վերաբերյալ վարկային զեկույցների ստացում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն,
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է անձնակազմի կառավարման ոլորտում) կամ անձնակազմի կառավարման ուղղվածությամբ առնվազն 1 տարվա փորձ,
  • MS Օffice,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
  • Անձնակազմի կառավարման համակարգի և սկզբունքների, անձնակազմի հավաքագրման գործընթացի գերազանց, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Անձնակազմի հավաքագրման մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/andznakazmi-havakagrman-masnaget?source_id=other-42, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: