pagebg
Առաքման բաժնի մենեջեր

Կարաս ազգային սննդի ցանց

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Առաքում, բեռնափոխադրում

Նախընտրելի տարիք`

27 - 45

Աշխատանքային պարտականությունները


  • Մշակել, կազմակերպել առաքման ամբողջ գործընթացը
  • Կազմակերպել, վերահսկել և օպտիմալացնել առաքման բաժնի աշխատանքները
  • Կանոնակարգել առաքիչների աշխատանքը և երթուղին,
  • Մշակել եւ ներդնել նորարարական մոտեցումներ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար
  • Կատարել համապատասխան վերլուծություններ, ներկայացնել առաջարկներ:

Требования

  • Պարտադիր աշխատանքային փորձ համանման հաստիքին
  • Ղեկավարման փորձ
  • Հաճախորդների սպասարկման էթիկայի իմացություն
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Կոնֆլիկտների կառավարման և գրագետ կոմունիկացիայի հմտություն
  • Խնդիրները վերհանելու, որոշումներ կայացնելու հմտություն։
Описание вакансии

«Կարաս Գրուպ»–ն աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի մենեջերի, ով կկարողանա կորդինացնել  ամբողջ առաքման գործընթացը՝հետևել առաքիչների սպասարկման որակին, ժամանումներին, մշակել աշխատանքային գրաֆիկներ։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Կարաս» սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին Հայաստանում և այսօր հանդիսանում է երկրի խոշորագույն ընկերություններից մեկը՝ ունենալով 16 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև մասնաճյուղեր Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում։
2017 թվականին «Կարաս» սննդի ցանցը հաջողությամբ մուտք գործեց ամերիկյան շուկա՝ բացելով իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում, որտեղ առաջարկում է բազմազան ուտեստներ՝ ներառյալ հայկական խոհանոցի սիրված ճաշատեսակները և բարձրորակ սպասարկում։ Ավելի ուշ՝ 2021 թվականին, «Կարաս» սննդի ցանցը բացեց իր երկրորդ մասնաճյուղը Նորթ Հոլիվուդում՝ նոր կոնցեպտով, ներկայանալով նաև որպես արագ սննդի կետ։
Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Կարաս» սննդի ցանցը որդեգրել է հայրենիքի կողքին լինելու առաքելությունը և պարբերաբար իրականացնում է ազգանվեր ծրագրեր՝ աջակցելով տարբեր բարեգործական նախաձեռնություններին։
«Կարաս» սննդի ցանցն ունի ոլորտում իր կայուն դերն ու հստակ առաքելությունը՝
Հասանելիություն – լինել հասանելի բոլորի համար։
Զարգացում – քայլել ժամանակակից միտումներին համընթաց՝ արդիական շուկայում։
Հուսալիություն – ընկերությունը առաջնահերթություն է տալիս կայունության ապահովմանը, ինչը նրան դարձնում է հուսալի թե՛ աշխատակազմի, թե՛ սպառողների, և թե՛ գործընկերների համար։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարորդ-առաքիչ
Derjava-S
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարորդ-առաքիչ
ARGE Business LLC
Լրիվ դրույք
24/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարորդ - Առաքիչ
Premier Foods LLC
Լրիվ դրույք
10/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարորդ- առաքիչ
Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթթլեր
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարորդ-առաքիչ
ՌՌՌ հանքային ջրերի գործարան ՓԲԸ
Լրիվ դրույք
30/06/2025
ԴԻՏԵԼ