pagebg
ՀԾ օպերատոր

Ագաթ Գրուպ ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Էջմիածին

Վերջնաժամկետ`

17/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Վարչական/Գրասենյակային

Աշխատանքային պարտականությունները

  • Ընդունել վաճառքի ենթակա ապրանքները և մուտքագրել տվյալները ՀԾ-առևտուր համակարգում,
  • Կազմել մուտքի/ելքի փաստաթղթեր,
  • Օրական/ամսական հաշվետվությունները մուտքագրել ՀԾ-առևտուր համակարգում,
  • Վարել փաստաթղթերի պատշաճ հաշվառում և պահպանում,
  • Հաճախորդներին տրամադրվող քարտերի տվյալները մուտքագրել ՀԾ-առևտուր համակարգում,
  • Վաճառասրահի աշխատակիցներին տրամադրել գնապիտակներ, շտրիխ կոդեր՝ ըստ անհրաժեշտության:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
  • MS Office համակարգչային փաթեթի իմացություն,
  • ՀԾ-առևտուր համակարգի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն (չիմացության դեպքում կիրականացվի ընտրված թեկնածուի ուսուցում),
  • Պատասխանատվություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Ժամանակի կառավարում:

Աշխատանքի նկարագրությունը

«Ագաթ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում ՀԾ օպերատորի՝  Վաղարշապատ (Էջմիածին) քաղաք, Կնունյանց 1 փողոց, փակուղի 1/3 հասցեում գործող Ագաթ առևտրի կենտրոնում աշխատելու համար:

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձինք կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Ագաթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի և Ագաթ տնտեսական խանութների ցանցով հանդիսանում է մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը։ 2023 թվականից ընկերությունը զբաղվում է նաև ներմուծմամբ։ Ընկերության աշխատանքներին ներգրավված են մոտ 400 աշխատակիցներ։ Ընկերության մասնաճյուղերն են՝

  1. ք. Երևան, Զ. Քանաքեռցու 64/8
  2. ք. Աբովյան, Հանրապետության 22/10/2
  3. ք․ Աբովյան, Հատիսի 1/15
  4. ք. Արմավիր, Շահումյան 50/8
  5. ք. Գավառ, Բոշնաղյան 4
  6. ք․ Գորիս, Օրբելյանների 39
  7. ք․ Թալին, Սպանդարյան 9
  8. ք․ Իջևան, Վասիլյան 1/1
  9. ք. Կապան, Շահումյան 1
  10. ք. Հրազդան, Անդրանիկի պողոտա 187
  11. ք․ Մասիս, Կենտրոնական հրապարակ 77
  12. ք. Մարտունի, Երևանյան 41/2
  13. ք․Մարտունի, Մյասնիկյան 34
  14. ք․ Սևան, Նաիրյան 7/11
  15. ք․ Վաղարշապատ, Բաղրամյան 10
  16. ք․ Վաղարշապատ, Կնունյանց 1 փողոց, 1/3 փակուղի
  17. ք. Վանաձոր, Մյասնիկյան 3/1-5
  18. հ․ Փարաքար, գ․ Նորակերտ, Երևանյան 26

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ադմինիստրատիվ օգնական
Consel Ltd
Լրիվ դրույք
18/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Լցակայանի կառավարիչ Կապանում
Ֆլեշ ՍՊԸ
Լրիվ դրույք
20/07/2025
ԴԻՏԵԼ