
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
04/09/2025
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Ինժեներական, Տեխնոլոգիական
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ (ՀՎԷԷ) ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ է և գործում է անժամկետ։ ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստման համար: ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են. Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը, Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը, Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ, Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր, Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը: