pagebg
Բարիստա-գանձապահ

Pascali

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/10/2025

Աշխատավարձ`

8000 օրական

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Նախընտրելի տարիք`

20 - 35

Աշխատանքային պարտականությունները

  • Պատրաստել սուրճի և տաք/սառը ըմպելիքների տեսականի՝ համաձայն հաստատված ստանդարտների,
  • Սուրճի ապարատների և սարքավորումների ճիշտ օգտագործում,
  • Սպասարկել հաճախորդներին բարեհամբույր և արագ,
  • Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում և գումարի ճշգրիտ հաշվառում,
  • Գանձապահական ծրագրի (HaySoft) ճիշտ օգտագործում,
  • Մաքրության և սանիտարական նորմերի պահպանում աշխատանքային գոտում,
  • Սրճարանի ներսում կարգուկանոնի պահպանման աջակցություն։

Պահանջվող որակավորումներ

  • Աշխատանքային փորձ բարիստայի կամ գանձապահի պաշտոնում (պարտադիր է),
  • Հաճախորդների հետ շփվելու հմտություններ, քաղաքավարի և ժպիտով սպասարկում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն և ուշադրություն մանրուքներին,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հայերենին տիրապետում (ռուսերեն և անգլերեն՝ խիստ ցանկալի)։

Աշխատանքի նկարագրությունը

Pascali սրճարանը փնտրում է բարեհամբույր և պատասխանատու բարիստա-գանձապահի, ով սիրում է սուրճ, շփումը մարդկանց հետ և կարևորում է սպասարկման բարձր մշակույթը։ Մենք առաջարկում ենք աշխատել ֆրանսիական ոճով բուտիկ-սրճարանում։ Եթե ունեք սուրճ պատրաստելու կամ ավելին սովորելու ձգտում, և պատրաստ եք միանալ ոգեշնչող թիմի՝ սպասում ենք Ձեզ։

Դիմելու ընթացակարգը

Ուղարկեք CV [email protected] էլ. հասցեին
Սրճարանի աշխատանքային ժամերը՝ 8:00-23:00
Բարիստայի աշխատաժամերը՝ 8:00-16:00, 16:00-23:00 հերթափոխով, շաբաթվա մեկ օրը ազատ։
Աշխատավարձը՝ 8000 դրամ օրական

addressՀասցե` Մոսկովյան 28
        Հեռ. +374 55 444855

Ընկերության մասին

1675 թվականին Ֆրանսիայում առաջին սրճարանը բացել է Հարություն (Pascali) անունով ազգությամբ հայ մարդ: Նրա շնորհիվ սուրճը դարձավ ոչ միայն ըմպելիք, այլև մշակույթ՝ շփման, մտքի և նրբաճաշակության վայր։ Pascali-սրճարանը ոգեշնչված է սրճարանի պատմության արմատներից, բացվել է Երևանի կենտրոնում, Մոսկովյան փողոցում: Pascali սրճարան-բուտիկը համատեղում է ֆրանսիական նրբաճաշակությունը, բարձրորակ ֆրանսիական Malongo սուրճը և հյուրասիրության մշակույթը։ Մեզ համար սուրճը պարզապես ըմպելիք չէ՝ այն հույզ է, ավանդույթ և գեղեցիկ պահերի ստեղծման առիթ։ Մեր թիմում կարևորում ենք ջերմ մթնոլորտը, որակյալ սպասարկումը և յուրաքանչյուր հաճախորդի հատուկ զգալը։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Խոհարար
Sorriso Cafe
Լրիվ դրույք
26/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գանձապահ
Sorriso Cafe
Կես դրույք
25/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Մենեջեր Hot Pub Ռեստորանում
Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ
Այլ
11/09/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հյուրընկալ- մենեջեր
Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ
Լրիվ դրույք
11/09/2025
ԴԻՏԵԼ