pagebg
Քարջարդիչի օպերատոր

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/01/2026

Աշխատավարձ`

400․000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջնակարգ

Կատեգորիա`

Ճարտարապետություն, Շինարարություն, Դիզայն

Նախընտրելի տարիք`

25 - 50

Աշխատանքի նկարագրությունը

Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում քարջարդիչի օպերատորների  /պարտադիր փորձով/:

Աշխատանքային պարտականությունները

  • Ճիշտ շահագործել քարջարդիչը,
  • Անհրաժեշտության դեպքում պարզել քարջարդիչի խափանման պատճառները։

Պահանջվող որակավորումներ

  • Պարտադիր աշխատանքային փորձ,
  • Սրտացավ աշխատելու պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Jobfinder.am կայքից:

Ընկերության մասին

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։ Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։ 2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ: 2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։ 2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։ Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։ Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը: «Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։